երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լավրովը գալիս է Հայաստան․ ԱԳՆ-ն հաստատեց

Լավրովը գալիս է Հայաստան․ ԱԳՆ-ն հաստատեց

Ներկայումս աշխատանքներ են տարվում Ռուսաստանի արտգործ նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան այցի կազմակերպման շուրջ: Այս մասին PrimeNews-ին հայնտնեց Հայաստանի ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։  

«Հայ-ռուսական իրավապայմանագրային դաշտի ընդլայման շուրջ աշխատանքները կրում են շարունակական բնույթ։ Ինչ վերաբերում է կոնկրետ փաստաթղթրի ստորագրմանը և դրա բովանդակությանը, ապա նախքան փաստաթղթերի ստորագրումը, դրանց բովանդակության վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ կարող անել»,- նշեց Նաղդալյանը՝ անրադառնալով ռուսական ԶԼՄ-երի տարածած այն լուրին, ըստ որի Լավրովի հայաստանյան այցի շրջանակներում կստորագրվի հուշագիր, որով կապահովվի ռուսական կողմի մուտքը Հայաստանի տարածքում գործող ամերիկյան բիոլաբորատորյաներ:

Այցը նախատեսված է նոյեմբերի 10-11-ին։

Ավելի վաղ "Կոմերսանտը" գրել էր, որ Ռուսաստանի առողջապահության եւ ռազմական ոլորտի մասնագետների համար կապահովվի ազատ մուտք Հայաստանում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված բիոլաբորատորիաներ, որոնք Մոսկվայի մոտ առաջացնում են մտահոգություն:

Ինչպես հայտնում է թերթը, hամապատասխան հուշագիր Հայաստանի ու ՌԴ-ի միջեւ կստորագրվի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երեւան նախատեսվող այցի ժամանակ:

Ռուսաստանը բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին իր սահմանների մոտ «ռազմական բժշկա-բիոլոգիական ակտիվության» համար եւ խոստացել հասնել նրան, որ տվյալ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա:

Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ համապատասպան փաստաթղթի ստորագրումը կարեւորում են ՌԴ-ում, նշում է «Կոմերսանտ»-ի դիվանագիտական աղբյուրն ու հավելում. «Հասել ենք սկզբունքային պայմանավորվածության: Մնացել է համաձայնեցնել որոշակի շտրիխներ»:

Նշվում է, որ համաձայն պայմանավորվածության, ՀՀ-ում ԱՄՆ-ի միջոցներով վերազինված լաբորրատորիաներ կկարողանան այցելել Ռուսաստանի առողջպահության ու պաշտպանության նախարարությունների փորձագետները:

ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներ, որտեղ բիոլոգիական հետազոտություններ են արվում, ուսումնասիրվում վիրուսներ, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում եւ Ղազախստանում:

Մոսկվայում այդ կառույցների գործունեությանը կասկածամտորեն են վերաբերում: Պատճառներից մեկն այն է, որ դրանց վերազինումը ֆինանսավորել է ԱՄՆ-ն: Հայաստանի Հիվանդությունների պրոֆիլակտիկայի եւ վերահսկողության ազգային կենտրոնի վերազինման համար Պենտագոնը հատկացրել է 10 մլն դոլար:

Դեռ անցյալ տարի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ՌԴ-ից մասնագետները թույլտվություն են ստացել մուտք գործել Հայաստանի տարածքում ԱՄՆ ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ, որոնք զբաղվում են բիոնյութերի ուսումնասիրությամբ:

«Բառացիորեն 10-15 օր առաջ իմ հանձնարարությամբ ռուս մասնագետներին թույլ է տրվել մուտք գործել այդ լաբորատորիաներ»,- հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ընդ որում՝ նա ընդգծել էր, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: