երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լավրովը չխոսեց Խովաևի պլանի մասին, որին ՀՀ-ն տվել էր իր համաձայնությունը․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Լավրովը չխոսեց Խովաևի պլանի մասին, որին ՀՀ-ն տվել էր իր համաձայնությունը․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր Factor TV-ին տված հարցազրույցում անդրադարձել է իր ընկերոջը` Վահան Նարիբեկյանին ԱԺ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու որոշմանը։

ԱԺ նախագահը նշել է, որ Նարիբեկյանն ազատվել է իր դիմումի համաձայն, միաժամանակ հերքել է տեղեկությունները, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը հեռացել է աշխատանքից ՔՊ-ական պատգամավորների օգնականների՝ պարգևավճար պահանջելու շուրջ զարգացումների ֆոնին։ Ալեն Սիմոնյանը, խոսելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ՀՀ ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու պատրաստակամության մասին, նշել է` ՀԱՊԿ գործընկերներն այդպես էլ քաղաքական գնահատական չեն տվել ադրբեջանական ագրեսիային։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: