հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Լավրովն ու Միրզոյանը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի  արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Ինչպես հաղորդվում է՝ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող մի շարք արդիական հարցեր, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանի նախապատրաստմանն ու առաջիկայում բարձր մակարդակի երկկողմ շփումներին առնչվող հարցեր։

 

  • Կիսվել: