կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահը կանդրադառնան ԼՂ հիմնախնդրին

Լավրովն ու ԵԱՀԿ գործող նախագահը կանդրադառնան ԼՂ հիմնախնդրին

Փետրվարի 15-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ, որը Ռուսաստան կժամանի որպես ԵԱՀԿ գործող նախագահ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բանակցությունների ընթացքում ենթադրվում է, որ կքննարկվի ԵԱՀԿ-ի աջակցության հարցը արևելյան Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ինչպես նաև կազմակերպության միջնորդությունն Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան քննարկումներում, նրա գործունեությունը Բալկաններում և Կենտրոնական Ասիայում:

Անդրադարձ կլինի Ուկրաինայում տիրող իրավիճակին և ռուս-լեհական հարաբերություններին:

 

  • Կիսվել: