հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լավրովի հետ հեռախոսազրույցում Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերմանը

Լավրովի հետ հեռախոսազրույցում Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերմանը

Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել հոկտեմբերի 28-ին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի օրակարգի և քննարկվելիք հարցերի շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀԱՊԿ կոնկրետ ջանքերի կարևորությունը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: