երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող է՝ պիպետկեքը կողքերը թափած լինի. Գեւորգ Պապոյանը՝ Վարդանյանին

Լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող է՝ պիպետկեքը կողքերը թափած լինի. Գեւորգ Պապոյանը՝ Վարդանյանին

Ընդդիմությունը հանրահավաքներ է անում, որտեղ մարդիկ են գերդոզավորումից մեռնում: Այս մասին, այսօր ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը:

Նա դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանին, ասաց. «Ես ասում եմ՝ հանրահավաքներ եք անում եւ գերդոզավորումից ձեզ մոտ, ձեր հանրահավաքներին մարդիկ մահանում են: Ուզում եմ ասել՝ մի հատ լավ նայեք ձեր կողմնակիցների գրպանները, կարող ա պիպետկեքը կողքերը թափած լինի»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց. «Նայեք ում գրպանն ուզում եք, եկեք գնանք իրար հետ հանձնենք թեստեր ու տեսնենք՝ ում գրպանում ինչ կա ընդհանրապես: Դուք ֆուտբոլի մեկնաբան չեք»:

Պապոյանի հրահանգով անջատեցին Վարդանյանի խոսափողը եւ չլսվեց նրա խոսքի ավարտը:

«Լռեք, պապանձվեք: Ես եմ որոշում՝ խոսեք, թե ոչ: Ես եմ նիստը վարում»,-ասաց Պապոյանը:

  • Կիսվել: