ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Լավ ենք անում, որ ՀԱՊԿ նիստերին չենք մասնակցում. Գագիկ Մելքոնյան

Լավ ենք անում, որ ՀԱՊԿ նիստերին չենք մասնակցում. Գագիկ Մելքոնյան

Ընձնից գործ չունեք:  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ից դու՞րս է գալիս, նա բացասական պատասխան տվեց. «Ոչ, դուրս չենք գալիս»:

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ ղեկավարները չեն մասնակցում ՀԱՊԿ-ի նիստերին, նա արձագանքեց. «Լավ ենք անում»:

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

  • Կիսվել: