երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Լավ է արել, էդ ժամանակ էդպես է պետք եղել». Խաչատրյանը՝ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելու մասին

«Լավ է արել, էդ ժամանակ էդպես է պետք եղել». Խաչատրյանը՝ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» ասելու մասին

Ինչպե՞ս եք պատկերացնում, 44-օրյա պատերազմից հետո էս տարածաշրջանում Հայաստանը, որը հայտարարում է, որ խաղաղության է գնում, խաղաղությունն ամենաշատը մեր երկրին է պետք դա, հետո հայտարարի՝ ես չեմ ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, տարածքներ կան, որ մերն են, մենք հետո գալու ենք վերցնենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Հայաստանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում:

«Դա ուղիղ պատերազմի սկիզբ էր, օրերի ընթացքում պատերազմ էր լինելու։ Դե յուրե ամբողջ աշխարհը ճանաչում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածք է, եթե այդպես չէ, ապա ումի՞ց էինք անկախացնում Արցախը, ումի՞ց էինք փրկում, ինչի՞ց էինք ինքնորոշում: Արցախի ժողովուրդն ումի՞ց պետք է զատվեր, առանձնանար: Ադրբեջանից»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը։

Հարցին՝ այդ դեպքում ինչու էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ», նա արձագանքեց. «Լավ է արել, էդ ժամանակ այդպես է պետք եղել»:

  • Կիսվել: