շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանը

Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծմանը

Լատվիայի արտաքին քաղաքական գլխավոր փաստաթուղթը՝ Լատվիայի ԱԳՆ տարեկան հաշվետվությունն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փաստաթղթում նշված է. «Հայաստանն ու Ադրբեջանը, համագործակցելով միջազգային հանրության հետ, պետք է շարունակեն լուծում փնտրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի շուրջ:

Ըստ հաշվետվության՝ Եվրամիությունն ընդգծում է, որ հակամարտության կողմերը պետք է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում լուծում փնտրեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ։

  • Կիսվել: