ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու առթիվ

Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ համաձայնության գալու առթիվ

Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն շնորհավորել է Հայաստանին և Ադրբեջանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ։

Այս մասին Լատվիայի ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

 

«Շնորհավորում ենք մեր լավ բարեկամներ Ադրբեջանին և Հայաստանին՝ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ, որը կարևոր քայլ է տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ուղղությամբ»,-նշել է Բայբա Բրաժեն։

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են, որ վերջնական համաձայնության են հասել խաղաղության պայմանագրի նախագծի տեքստի շուրջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ քննարկումներ սկսել պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։  

 

  • Կիսվել: