Պարզվում է՝ Ադրբեջանում կան ակտիվիստներ, որոնք ազատության մե՞ջ են, ինչ ինչու ի նշան բողոքի իրենց բռնապետի դեմ նրանք փողոցներ չեն փակում Բաքվում․ ՀՀ ԱԳ նախկին նախարարը հեգնում է ադրբեջանցի կեղծ բնապահպաններին
Ադրբեջանցի «ակտիվիստները» արգելափակում են դեպի Արցախ տանող ճանապարհը․ անհեթեթություն է։ Թվիթերյան էջում նման հարցադրումներ է կատարել ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հեգնելով ադրբեջանցի կեղծ էկոլոգների ակցիան։
«Պարզվում է Ադրբեջանում ակտիվիստներ կան։ Նրանք դեռ բանտում չեն, այլ ազատության մեջ են։ Իսկ ինչ կասեք, որ այդ ակտիվիստները, ի նշան իրենց իսկ բռնապետի գործողությունների դեմ բողոքի, փակեն ճանապարհները հենց Բաքվում»,- հեգնում է Մնացականյանը՝ հավելելով, որ, իհարկե, Լաչինի միջանցքը փակած ամբոխը ոչ թե բնապահպաններ են, այլ ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ՝ «բնապահպանների» հագուստով։
«Ճիշտ ժամանակն է ՄԱԿ ԱԽ-ի կողմից շուտափույթ միջոցներ ձեռնարկելու համար, քանի որ այսպես է նյութականացվում Արցախի բնակչության էքզիստենցիալ սպառնալիքը և մարմնավորվում ցեղասպան միտման նախազգուշական նշանը», - ընդգծում է նախկին նախարարը։
Նշենք, որ վերջին օրերին արդեն երկրորդ անգամ Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատրվակներով փակում է Լաչինի միջանցքը։ Արդեն 6 ժամ է՝ Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է։