չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լաչինի միջանցքի հարցում քաղաքական շատ այլ պահեր կան հանգուցված. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Լաչինի միջանցքի հարցում քաղաքական շատ այլ պահեր կան հանգուցված. ՀՀ-ում Բելառուսի դեսպան

Պետք է այնպես անել, որպեսզի մարդիկ չտառապեն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանում Բելառուսի Արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ մեկնաբանելով իրավիճակը Լաչինի միջանցքում։

Այս հարցում, նրա խոսքով, քաղաքական շատ այլ պահեր էլ կան հանգուցված։

«Բայց, մեր կարծիքով, սա ամենագլխավոր թեման է։ Այն պետք է լուծել որքան հնարավոր է արագ»,- նշել է դեսպանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10.30-ից ադրբեջանցիների մի խումբ, իբր, բնապահպանական պատճառներով փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ նաեւ քաղաքական պահանջներ առաջադրելով։ Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։

  • Կիսվել: