կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ կարելի է մեկ ժամում դիմել, խնդիրն այլ է․ Փաշինյան

Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի ԱԽ կարելի է մեկ ժամում դիմել, խնդիրն այլ է․ Փաշինյան

Արդարադատության միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ որոշման կատարման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելը Հայաստանի գործիքակազմի մեջ է եւ հասկանալիորեն մենք նաեւ այդ ուղղությամբ ենք  աշխատանքներ տանում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կապի մեջ ենք ՄԱԿ-ի ԱԽ մշտական եւ ոչ մշտական անդամ երկրների հետ: Մենք գտնվում ենք քննարկումների փուլում: ՄԱԿ-ի ԱԽ դիմելու հարցում ոչ մի դժվարություն չկա,  կարելի է մեկ ժամում դիմել ՄԱԿ-ի ԱԽ: Խնդիրն այն է, թե այդ դիմելու արդյունքում որոշում կընդունվի թե ոչ, եւ եթե ընդունվի, ինչ որոշում կընդունվի: Այո, ՄԱԿ-ի ԱԽ-ն Արդարադատության միջազգային դատարանի իմպլեմենտացիոն մարմինն է, բայց նաեւ չմոռանանք, որ նա քաղաքական մարմին է: Մանավանդ նման հարցով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու քայլը պետք է բավարար չափով նախապատրաստված լինի, քննարկված լինի անդամ երկրների հետ, ինչը մենք անում ենք»,-ասաց Փաշինյանը:

 

 

  • Կիսվել: