երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
ԿԸՀ-ն մանրամասնում է Գյումրու ավագանու անդամի մանդատից հրաժարվել-չհրաժարվելու խնդիրը

ԿԸՀ-ն մանրամասնում է Գյումրու ավագանու անդամի մանդատից հրաժարվել-չհրաժարվելու խնդիրը

Քաղաքապետից գրություն էր ստացել ընտրատեղամասային հանձնաժողովը, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից: Այս մասին ասել է ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը:

«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: ԸԸՀ-ն դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- ասաց Ղուկասյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը տեղեկացրել էր, որ «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանի կողմից մանդատից հրաժարվելու դիմումը քաղաքապետի արձանագրությամբ ստանալուց հետո Ընտրատարածքային հանձնաժողովը 7 օրվա ընթացքում պետք է որոշում ընդունի` մանդատը դաշինքի հաջորդ անդամին փոխանցելու համար, ինչը չի արել:

  • Կիսվել: