հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԿԸՀ-ն հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում

ԿԸՀ-ն հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմավորման նպատակով քաղաքացիների դիմումների ընդունում: Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու մասին դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով նոյեմբերի 8-25-ը` աշխատանքային օրերին, ժամը՝ 10:00-17:00-ն:

Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  կայքից կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքում (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին կարող եք ծանոթանալ այստեղ:

  • Կիսվել: