ԿԸՀ-ն ամփոփել է 82 տեղամասերից 81-ի արդյունքները
ԿԸՀ-ն հրապարակել է Գյումրիի 82 ընտրատեղամասերից 81-ի նախնական ամփոփ արդյունքները։
Ընտրողների ցուցակում ընդգրկված անձանց թիվը - 109.458
Քվեարկության մասնակիցների թիվը - 46.680
Անվավեր քվեաթերթիկների թիվը՝ 613։
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 16.938,
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 9.537,
- «Ապրելու երկիր» կուսակցություն – 1.658,
- «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք – 2.844,
- Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն - 642,
- «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք – 2.071,
- «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն – 1.387,
- «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք – 7.296,
- «Իմ հզոր համայնք» կուսակցություն – 3.659։