երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Այս պահի դրությամբ ԱԺ են անցնում 4 ուժ՝ ձայների հաշվարկն ավարտված է

Այս պահի դրությամբ ԱԺ են անցնում 4 ուժ՝ ձայների հաշվարկն ավարտված է

Հայաստանում ավարտվեց 2026 թվականի 8-րդ խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկը։

Ընտրություններին մասնակցել էր քվեարկության իրավունք ունեզող 1.476.597 (58.97%) քաղաքացի։

Այս պահի դրությամբ խորհրդարան անցնող ուժերի ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,

«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,

«Հայաստան» դաշինք – 9,94%,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։

Փոշիացված ձայների հաշվարկը կփոխի տոկոսային հարաբերակցությունը։

Թեև 2021 թվականի ընտրություններին իշխող Քաղաքացիական պայմանագիրը ստացել էր 53, 91% (688,761) սակայն ձայների հարաբերակցությամբ այս անգամ ստացել է ավելին 727,160։ Նրա տոկոսային ցուցանիշը իջել է քվեարկության եկած ավելի մեծ թվով քաղաքացիների հաշվին։ 2021 թվականին քվեարկության էր եկել ընտրողների 49,4% կամ 1 մլն 282 հազար մարդ։


  • Կիսվել: