երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կուսակցությունների համար անցողիկ շեմի տոկոսային հարաբերակցությունը նվազում է, կուսակցական դաշինքների համար՝ ավելանում․ կառավարության նոր նախագիծը

Կուսակցությունների համար անցողիկ շեմի տոկոսային հարաբերակցությունը նվազում է, կուսակցական դաշինքների համար՝ ավելանում․ կառավարության նոր նախագիծը

Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը նախատեսում է վերացնել ռեյտինգային ընտրական համակարգը։

Նախագիծը նաև փոփոխություններ է նախատեսում կուսակցությունների և կուսակցական դաշինքների՝ ԱԺ-ում ընտրվելու անցումային շեմի տոկոսային հարաբերության մեջ։

Այս նախագիծը կուսակցություների համար նախատեսում է սահմանել 4% անցողիկ շեմ՝ նախկին 5%-ի փոխարեն, իսկ կուսակցական դաշինքների համար 8%, նախկին 7%-ի փոխարեն։ Այսպիսով, կուսակցությունների համար անցողիկ շեմի տոկոսային հարաբերակցությունը նվազում է, իսկ կուսակցական դաշինքների համար հակառակը՝ ավելանում։

  • Կիսվել: