ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. պաշտոնական

ԿԸՀ-ն հրապարակեց Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները. պաշտոնական

ԿԸՀ-ն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելու Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:

ԿԸՀ նախագահ Բահագն Հովակիմյանը նշեց, որ քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը կազմել է 234 436 (28,44 տոկոս): Նրա խոսքով, սա ճշգրտված թիվն է, որը մի փոքր տարբերվում է՝ երեկ ժամը 21-ին հրապարակված թվից:

Անվավեր քվեաթերթիկները կազմել են 2763:

Այնուհետեւ ԿԸՀ նախագահը ներկայացրեց քաղաքական ուժերի ստացած քվեները:

  1. «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է 22,431 ձայն կամ 9.68%
  2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 75,463 ձայն կամ 32.57%)
  3. «Արդար Հայաստան» կուսակցությունը՝ 2,595 ձայն կամ 1.12%)
  4. «Հաղթանակ» կուսակցությունը՝ 3,959 ձայն կամ 1.71%)
  5. «Ուժը հայրենյաց» կուսակցությունը՝ 1,706 ձայն կամ 0.74%)
  6. «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը՝2,572 ձայն կամ 1.11%)
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 43,765 ձայն կամ 18․89%)
  8. «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը՝ 780 ձայն կամ 0.34%)
  9. «Հանրապետություն» կուսակցությունը՝ 26,236 ձայն կամ 11.32%)
  10. «Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 1,282 ձայն կամ 0.55%)
  11. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 4,174 ձայն կամ 1.8%)
  12. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը՝ 2,348 ձայն կամ 1.01%)
  13. «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 8,425 ձայն կամ 3.64%)
  14. «Մայր Հայաստան» դաշինքը՝ 35,739 ձայն կամ 15.43%)

Անճշտությունների չափը կազմել է 195:

Նա հիշեցրեց, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4 տոկոս է, կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6 տոկոս:

«Այսօր 12.00-ից սկսվելու է վերահաշվարկի դիմումների ներկայացման ժամկետի հոսքը, որը շարունակվելու է մինչեւ այսօր ժամը 18-ը եւ վաղը առավոտյան 9-ից մինչեւ 11-ը: Վերահաշվարկի դիմումներ կարող են ներկայացնել վստահված անձինք: Երբ արդեն դիմումները պարզ կլինեն, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ կընտրի պատահական սկզբունքով  վերահաշվարկի ենթակա տեղամասերը, ինչպես նաեւ ԸԸՀ-ն իր նախաձեռնությամբ կարող է նաեւ այլ տեղամասեր, որոնց հետ կապված արդյունքների ամփոփման ժամանակ խնդիրներ արձանագրած կլինեն, իրականացնել վերահաշվարկ»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: