շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Կուրսկում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ

Կուրսկում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տվյալներ չկան. ԱԳՆ խոսնակ

Կուրսկում իրադարձությունների հետևանքով տուժածների շրջանում Հայաստանի քաղաքացիների կամ հայերի առկայության մասին այս պահին տվյալներ չկան, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Ռուսաստանն օգոստոսի 6-ից 11-ը արտակարգ դրություն է հայտարարել Կուրսկի մարզում, որտեղ արդեն չորրորդ օրն է՝ ուկրաինական բանակը ռազմական գործողություններ է իրականացնում։

Կուրսկի մարզում, Ռուսաստանի 2020-ի մարդահամարի տվյալներով, ավելի քան 5 հազար հայ է ապրում։ 

  • Կիսվել: