չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդհանուր առաջընթացի գլոբալ վերանայումը Հայաստանի առաջնահերթությունն է․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդհանուր առաջընթացի գլոբալ վերանայումը Հայաստանի առաջնահերթությունն է․ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի երկրորդ կոմիտեի օրակարգային 18-րդ կետի (Կայուն զարգացում) քննարկման ընցացքում Հայաստանը շեշտեց, որ որպես Կենսաբազմազանության 17-րդ համաժողովի առաջիկա նախագահություն՝ Կունմինգ-Մոնրեալ կենսաբազմազանության գլոբալ շրջանակի ընդհանուր առաջընթացի գլոբալ վերանայումը Հայաստանի առաջնահերթությունն է՝ ապահովելով թափանցիկ, գիտության վրա հիմնված և լուծումների տանող ​​գործընթաց:
 
Այս մասին հայտնում են Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ​​ներկայացուցչությունից։
 
Այս համատեքստում կարևորվեց ազգային կենսաբազմազանության ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի (NBSAPs) ժամանակին ներկայացումը և արդյունավետ իրականացումը՝ կոլեկտիվ առաջընթացը գնահատելու և ազգային ջանքերը Գլոբալ շրջանակի նպատակներին և խնդիրներին համապատասխանեցնելու համար:
 
Հայաստանը ջանքեր կգործադրի՝ առաջ մղելու պետական ​​և մասնավոր ռեսուրսների հոսքերի ընդլայնման, կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության ֆինանսավորման միջև կապըի ամրապնդման և նորարարական մեխանիզմներ խթանման համապարփակ մոտեցման ձևավորման ուղղությամբ, որը ֆինանսավորումն ուղղակիորեն կուղղորդի ամենակարիքավոր երկրներին և համայնքներին:
 
Այս առումով, Կալի հիմնադրամի գործարկումը ընդգծվեց որպես հիմնական առաջնահերթություն՝ ապահովելու,որ վերջինս նոր և լրացուցիչ ռեսուրսներ տրամադրի Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացմանը աջակցելու համար՝ միաժամանակ խթանելով թափանցիկությունը, երկրների պատասխանատվությունը և զարգացող երկրների համար հավասար հասանելիությունը:

  • Կիսվել: