ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կտրուկ սրվեց իրավիճակը Բերձորի միջանցքի ուղղությամբ. սա լրջագույն էսկալացիայի հիմք կարող է լինել․ նախկին պատգամավոր

Կտրուկ սրվեց իրավիճակը Բերձորի միջանցքի ուղղությամբ. սա լրջագույն էսկալացիայի հիմք կարող է լինել․ նախկին պատգամավոր

Կտրուկ սրվեց իրավիճակը Արցախի Հանրապետության Բերձորի միջանցքի (Լաչինի միջանցք) ուղղությամբ։ Այս մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը և հավելել.

«Ակնհայտ է, որ սա լրջագույն էսկալացիայի հիմք կարող է հանդիսանալ։
Սպասելի էր արդյո՞ք թուրք֊ադրբեջանական տեռորիստական ոհմակի այս քայլը՜, միանշանակ ԱՅՈ։

Այս զարգացումների մասին զգուշացնումեինք թերևս մեկ ամիս առաջ։
Ի՞նչ է լինելու հետո։

Կիսաթակուղայրն իրավիճակ է ստացվում։
Քանզի միջանցքը փակել են իբր «խաղաղ» ադրբեջանցիներ քաղաքացիական հագուստով, դա թույլ է տալիս ադրբեջանցիների նաև կիրառել զենք, եթե հայկական կողմը կամ ռուս խաղաղապահների կիրառեն ուժ իբր 《քաղաքացիական》անձանց ճանապարհից դուրս շպրտելու համար։

Հայաստանի իշխանությունների մասին ընդհանրապես խոսել իմաստ չկա, քանզի իրենք «թավշյա» թրքահաճո և ադրբեջանամետ քաղաքականությամբ փակել են Հայսատանի առջև հնարավորությունը ռազմական առումով միջամտել Արցախի ապաշրջափակմանը, քանզի ընդունել են Ադրբեջանի շինծու տարածքային ամբողջականությունը։

Սա բացի Արցախի շրջափակումից նաև լրջագույն սադրանք է ռուսների ուղղությամբ»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:

  • Կիսվել: