շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Կրկնակի ստուգայցից հետո վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Կրկնակի ստուգայցից հետո վերացվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

«ԲԻԱԼԿԱ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադարամասում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները իրականացարել են կրկնակի ստուգայց։

ՍԱՏՄ-ից  հայտնում են, որ լաբորատոր կրկնակի փորձաքննությամբ պարզվել է, որ նմուշները համապատասխանում են ԵԱՏՄ կանոնակարգերով սահմանված նորմերի պահանջներին (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

  • Կիսվել: