կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում հայ ժողովրդին. Պեսկով

Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում հայ ժողովրդին. Պեսկով

Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին և ցանկանում, որ ժողովրդի որոշումն օգնի երկրին դուրս գալ կայուն զարգացման հետագիծ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: 

«Կրեմլը տեսնում է ընտրություններում Փաշինյանի կուսակցության վստահ հաղթանակը և շնորհավորում հայ ժողովրդին ընտրության կապակցությամբ;

Իհարկե, մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այդ ընտրությունը օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ ապրում է երկիրը, եւ դուրս գալ զարգացման կայուն հետագիծ: Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովուրդը կարողանա հաղթահարել այդ դժվարությունները: Այդ թվում և եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ճանապարհով, որոնք ձեռք են բերվել և ստորագրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ»,-ասել է Պեսկովը:

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: