չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Պեսկով

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին. Պեսկով

Կրեմլը տագնապով է հետևում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, բայց կատարվածը համարում է երկրի ներքին գործը: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է TASS-ը։

«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակցի ներքին գործը», – ասել է Պեսկովը ՝ մեկնաբանելով այս երկրում տեղի ունեցող իրադարձությունները:

Ավելի վաղ ԶՈՒ ԳՇ ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ պահանջել է վարչապետի հրաժարականը։ Հայտարարություն վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնահատել է որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Նա իր կողմցնակիցների հրավիրում է Հանրապետության Հրապարակ՝ նրանք հետ խոսելու համար։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: