ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրեմլում մեկնաբանել են Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում անհամապատասխանությունը

Կրեմլում մեկնաբանել են Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում անհամապատասխանությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմ է արտահայտվել Հայաստանում օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ria.ru-ն:

«Եթե դուք ուշադիր նայել եք այդ տեքստը, որը մենք հրապարակել ենք, ապա հավանաբար հնարավորություն եք ունեցել կարդալու այն արտահայտությունը, որ ՌԴ նախագահը կողմ է օրենքի շրջանակում խնդրի կարգավորմանը: Սա շատ կարեւոր է: Մեր կողմից լիարժեք ձեւակերպում է եղել, որը բավական ինֆորմատիվ է»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի պաշտոնական հաղորդագրություններում անհամապատասխանության մասին հարցին:

ՀՀ վարչապետի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ նշված էր հետեւյալ արտահայտությունը՝ «նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին եւ հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ», ինչը բացակայում է ռուսական կողմի տարածած հաղորդագրությունում, որում ասվում էր, որ  «նախագահ Պուտինը Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանման, իրավիճակը օրենքի շրջանակում կարգավորելու կոչ է արել»: 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: