կիրակի, հունիս 23
23 / 6 / 2024
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով

Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով

 Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան կշարունակի աշխատել Երևանի հետ՝ հստակեցնելու վերջինիս դիրքորոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքերն, ով նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերությունները կշարունակվեն գործընկերության և դաշինքի գծով։

«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք կշարունակենք աշխատել մեր հայ ընկերների հետ, կհստակեցնենք նրանց դիրքորոշումը, իհարկե, հուսով ենք, որ ամեն դեպքում հավատարիմ կմնանք գործընկերային և դաշնակցային հարաբերություններին», - նշել է Պեսկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին արված հայտարարությունը։

Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում իր առաջնահերթությունները։

«Մեր առաջնահերթությունները լավ հասկանալի են, մենք հետևողականորեն պաշտպանում ենք դրանք, և այդ առաջնահերթությունները անվտանգության, կոլեկտիվ անվտանգության ոլորտում մեզ հետ կիսում են ՀԱՊԿ-ի անդամ երկրները»,- ասել է ՌԴ մամուլի քարտուղարը՝ համոզմունք հայտնելով, որ, հավանաբար, այդ առաջնահերթություններով շահագրգռված է նաև Հայաստանը։

Նշենք, որ այսօր Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում հաջորդ տրամաբանական քայլը լինելու է կազմակերպությունից դուրս գալը։

Տեսանյութն՝ այստեղ

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: