Կոստանյանը հուսով է, որ դեսպան Տապսոբան կգործադրի բոլոր ջանքերը ՀՀ-ի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ
Ապրիլի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ դեսպան Արիստիդ Տապսոբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Մոսկվա)։
Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպան Տապսոբան կգործադրի բոլոր ջանքերը Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին: