շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Կոստանյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

Կոստանյանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի հետ։ Այս մասին X-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարարը։

«Բարձր ենք գնահատում Իրանի աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Մտքեր ենք փոխանակել տարածաշրջանային վերջին զարգացումների շուրջ»,- գրել է նա։

Իրանի ԱԳ փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին էլ իր հերթին  X-ի միկրոբլոգում գրել է․ «Հենց նոր հեռախոսազանգ ստացա ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանից: Ես վերահաստատել եմ մեր մեծ ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները մեր բոլոր հարևանների հետ։ Ես նաև արտահայտել եմ մեր սկզբունքային դիրքորոշումը միջազգային սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ։ Ես սիրով ընդունեցի Երևան այցելելու նրա հրավերը»։

  • Կիսվել: