երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի

ՀՀ Կառավարության որոշմամբ՝ «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների գործունեությունը կդադարեցվի:

«Որոշման նախագիծը 2022 թվականին կխնայի 1 մլրդ 200 մլն դրամ: Բայց այս նախագիծը միայն գումարի խնայողության մասին չէ: Սա նաև շատ կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Այսօր Հայաստանում կա 12 քրեակատարողական հիմնարկ:

«Նախագծի՝ հավանության արժանանալուց հետո մենք կունենանք 10 ՔԿՀ-ներ, որոնց վրա կենտրոնանալով և որոնց պայմանները լավացնելով՝ կկարողանանք հետագայում էլ ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, նաև լուծել համակարգում աշխատողների մի շարք կարևոր հարցեր»,- ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: