երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աշխատում է և աշխատելու է. ԱԺ նախագահ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը աշխատում է և աշխատելու է. ԱԺ նախագահ

«Հանձնաժողովը աշխատում է և աշխատելու է»: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմանը, թե նոյեմբերի 17-ին լրանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի և մի շարք անդամների լիազորությունների ժամկետը. 

«Օրակարգում բացակայում է մրցութային խորհրդի կողմից անհրաժեշտ թեկնածուների ընտրության և պառլամենտի ներկայացման հարցը: Ի՞նչպես է ընթանում պրոցեսը, եթե այն ընթանում է, ապա ինչո՞ւ օրակարգում չկա»:

Սիմոնյանը նշեց՝ օրենքով նախատեսված ժամկետների ընթացքում ընտրությունը կկատարվի և թեկնածուները կներկայանան նաև Ազգային ժողովին. «Հանձնաժողովը չի կազմալուծվում»:

  • Կիսվել: