կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է․ Նիկոլ Փաշինյան

Կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է․ Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ աշխատավարձերի բարձրացումն իրենց օրակարգում է:

«Այո, առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի բարձրացումներ, ընդհանրապես, մեր օրակարգում կա դատավորների աշխատավարձը բարձրացնելու թեման, նաև դատախազական, քննչական մարմիններում», - ասաց նա:

Փաշինյանը նշեց, թե կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում շարքային քաղաքացու կյանքի վրա, բոլորը գիտեն:

«Ճգնաժամ է նաև այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից ու այդպես շարունակ, պատշաճ աշխատավարձ չեն ստանում, դա արդեն ճգնաժամ է ու մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր երկրում զինվորից ու փրկարարից սկած՝ ստանան բարձր աշխատավարձ, սա մեզ համար քաղաքական նպատակ է», - հայտարարեց վարչապետը:

  • Կիսվել: