Կորոնավիրուսը չի կարող մարդուն փոխանցվել սննդամթերքից․ ՍԱՏՄ ղեկավար
Նոր տիպի կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի կարող փոխանցվել մարդուն։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։
«Մենք բազմաթիվ տնտեսվարողների հորդորում ենք, ինչպես նաև որոշներն իրենց նախաձեռնությամբ հացը մատակարարում են փաթեթավորված, չնայած, նման իրավական կարգավորում չկա։ Պետք է սանիտարահիգիենիկ պայմանները պահել ինչպես հարկն է, և մենք կկարողանանք զերծ մնալ այդ վիրուսի տարածումից»,- նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար հետևում են, թե ինչպես է սննդամթերքը մատակարարվում խանութներ։


