երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Կորոնավիրուսը չի հարցնելու` դու բարգավաճից ես, լուսավորից ես, թե իմ քայլից. Ալեն Սիմոնյան

Կորոնավիրուսը չի հարցնելու` դու բարգավաճից ես, լուսավորից ես, թե իմ քայլից. Ալեն Սիմոնյան

Ոչ կատարյալ, բայց այնուամենայնիվ քաղաքական դաշտում և ընդհանուր առմամբ աշխարհում միասնություն կա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կորոնավիրուսը չի հարցնելու դու  Բարգավաճից ես, Լուսավորից ես, թե Իմ քայլից ես, երկիրը միակն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քննադատություններին, Սիմոնյանը բոլոր գործընկերներին դիմելով՝ ասաց, որ աշխարհը նման օրինակ չի տեսել և ինֆորմացիոն ծավալը իր ազդեցությունն ունենում է․

«ՀՀ իշխանությունն անցած երկու տարիների ընթացքում ապացուցել է իր՝ ԶԼՄ-ների աշխատանքի և ժողովրդավարության առումով բարձր մակարդակը, դրա մասին խոսվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Եկեք չմոռանանք, որ փաստացի պատերազմող երկիր ենք և այս իրավիճակը կարող  է հակառակորդի կողմից օգտագործվել: Եկեք հասկանաք մի պարզ, հասարակ բան. ՀՀ իշխանությունը ասում է ամեն ինչ, ինչ կատարվում է  ՀՀ-ում, չի թաքցնում, չի ստում և այդպես էլ շարունակվելու է»,-ասաց նա:

Ըստ նար՝ պետք է զերծ պահել երկիրը շահարկումներից: 

  • Կիսվել: