ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար մի քանի խորհուրդ առողջապահության նախարարից

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար մի քանի խորհուրդ առողջապահության նախարարից

 Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: Այս մասին այսօր լրագրողներ հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ՀՀ առողջապահության նախարարի կարծիքով՝ Հայաստանն այդ տեսանկյունից, կարելի է ասել, բարենպաստ վիճակում է գտնվում: 

«Մենք, իրականացրած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, դիմանալով այս 40 օրը, կարելի է ասել բարենպաստ վիճակում ենք: Տեսնում ենք, որ եղանակը տաքանում է, այդ դեպքում վիրուսները ոչնչանում են բաց միջավայրում, մարդկային կուտակումներն էլ բացառելով, տարածումը կկանխվի»,- ասաց նախարարը։

Նախարարը հիվանդության տարածումը կանխարգելելու համար խորհուրդ է տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակնեըը։

«Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասաց Արսեն Թորոսյանը:  

  • Կիսվել: