ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան․ վարչապետը՝ կոչ արեց չհամբուրվել

Կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան․ վարչապետը՝ կոչ արեց չհամբուրվել

Պետք է արձանագրենք, որ կորոնավիրուսի ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կրկին հանդարտության, զգոնության, շրջահայացության, անհատական պատասխանատվության կոչ եմ անում։ Շատ կարևոր է, որ մենք այս իրավիճակից դուրս գանք ուժեղացած, այլ ոչ թե թուլացած: Եթե որևէ նորություն լինի, այդ մասին պետական մարմինները կհայտնեն: Վստահեք միայն պետական մարմինների հայտնած տեղեկություններին, դա է միակ վստահելի աղբյուրը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը նաև նշեց, որ դիմակ կրելու անհրաժեշտություն ունի այն մարդը, ով ունի ախտանշաններ և այն մարդը, ով շփվում է այդ մարդու հետ, մնացածը դիմակ կրելու անհրաժեշտություն չունեն՝ ավելի լավ է ձեռքով չբարևել ու չհամբուրվել:

  • Կիսվել: