ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կորոնավիրուսի դեմ պայքարող 3 ԲԿ-ներ վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին. Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսի դեմ պայքարող 3 ԲԿ-ներ վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին. Արսեն Թորոսյան

Հայաստանում 3 ԲԿ-ները՝ «Վանաձորի» ինֆեկցիոն հիվանդանոցը, «Վեդու» ԲԿ-ն, «Դիլիջանի» ԲԿ-ն օգոստոսի 1-ից վերադառնում են իրենց հիմնական աշխատանքին: Քիչ առաջ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքերով, եթե իրավիճակը պահպանվի, Երևանի 3 ԲԿ-ներ կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին. «Այդ տրամաբանությամբ կգնանք այնքան, որքան հնարավոր կլինի»:

«Ամեն դեպքում 2700-2800 մահճակալային ֆոնդը մեկ-երկու օրվա մեջ ծավալվելու հնարավորություն կլինի, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-հավելեց Թորոսյանը:

Խոսելով համաճարակի պիկի մասին նախարարը նշեց, որ  իրենց տվյալներով ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել են հուլիսի 6-ին: «Մենք այդ օրվանից հետո ամեն օր ավելի քիչ պացիենտ ենք ունեցել»,- ասաց նա։

Առողջապահության նախարարի խոսքերով, եթե հակահամաճարակային կանոնները քաղաքացիների կողմից պահվեն, տեմպը կմնա այսօրվա տեմպի մակարդակին, կարող է նաև ավելի արագանալ:

  • Կիսվել: