հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի տարածքի վրա. Փելոսի

Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հարձակումները Հայաստանի տարածքի վրա. Փելոսի

Հայաստանը ԱՄՆ-ի համար կարեւոր նշանակություն ունի, եւ Հայստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները մենք` Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք: Այս մասին  այսօր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ Ներկայացուցիչմերի պալատի նախագահ Նենսի Փելոսին: 

Անդրադառնալով Արցախի հարցին` նա նծեցմ որ Միացյալ նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, հստակ եւ վաղուց ի վեր նշել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:«Մենք շարունակում ենք հետեւել իրադարձություններին, եւ մենք ցանկանում, որ Լեռնաին Ղարաբաղի հակամարտությունը բանակցային, խաղաղ եւ տեւական լուծում ունենա »,- ասաց նա:

Փելոսին շատ արդյունավետ գնահատեց իր և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հանդիպումը: «Այսօր ինձ համար պատիվ է այստեղ լինել: Ես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակն եմ, որ այցելում է ՀՀ: Հանդիպման ժամանակ մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունները անվտանգային, տնտեսական, ժողովրդավարական հարցերում Հայաստանում եւ տարածաշրջանում աշխատելու ուղղությամբ»,- նշեց նա: 

Փելոսին նաև հիշեցրեց, ու նախորդ տարի կայացել է Ալեն Սիմոնյանի այցը ԱՄՆ: Նա նշեց, որ երկկողմանի հանդիպումների ժամանակ թիրախավորվում են անվտանգության հարցերը: 

Ներկայացուցիչմերի պալատի նախագահը որպես հայ-ամերիկյան բարձր հարաբերությունների գրավական նշեց նաև Հայոց ցեղասպանության ընդունումը և դատապարտումը ԱՄՆ կողմից:  

  • Կիսվել: