չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավորն է. վարչապետ

1 տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփականատերը ԱԺ նախկին պատգամավորն է. վարչապետ

«Իրոք, շատ արտառոց դեպք է։ Տեղեկություն կարող եմ ներկայացնել․ այդ դեպքով քիչ առաջ կամ եթե ոչ մի քիչ ավելի վաղ ԱԱԾ-ն իրականացրել է առաջին ձերբակալությունը։ Այդ մեկ տոննա կոկաինի հասցեատերը բանանի ներկրմամբ զբաղվող հայտնի ընկերությունն է, որի սեփանակատերը  ԱԺ նախկին պատգամավոր է, այժմ հետախուզման մեջ գտնվող   և եթե չեմ սխալվում  Հանրապետական խմբակցության անդամ է եղել»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ՔՊ-ից Արմեն Խաչատրյանի այն հարցին, թե վարչապետին ի՞նչ է հայտնի օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ի կողմից  բացահատված 1 տոննա կոկաինի դեպքի մասին, քննության ի՞նչ արդյունքներ ունենք, ովքե՞ր կարող են ներգրավված լինել այդ հանցավոր  արարքի մեջ։

Վարչապետը նշեց, որ իր հայտարարությամբ չի ուզում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը։ 

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը ՀՀ-ում և ամբողջ աշխարհում մեծ ծավալների է հասել, ընդ որում՝ կարող են ներգրավված լինել ամենատարբեր մարդիկ։ ԱԱԾ -ին և ԱԽ նիստում շատ հստակ խնդիրներ են դրել մեր իրավապահ մարմինների առաջ և այդ խնդիրների կատարման համար կոնկրետ ժամկետ եմ սահմանել՝ կապված թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ, նաև խնդիր եմ դրել որևէ մեկի կուսակցական պատականելիությունը ոչ ընդդեմ, ոչ հօգուտ չի կարող  աշխատել»,-ասաց վարչապետը։ 

  • Կիսվել: