հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
«Կողմնորոշվեք, թե որ մակարդակում եք»․ Դավիթ Խաժակյան

«Կողմնորոշվեք, թե որ մակարդակում եք»․ Դավիթ Խաժակյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը Հանրայինի եթերում՝ բանավեճի ժամանակ հայտարարել է, որ ունեն քաղաքային կարմիր գծեր։

«Դրանցից այս կողմ պատրաստ ենք համագործակցել։ Եթե մեր ծրագրային դրույթներից առանցքայինները չկիսեն, համագործակցություն չի լինելու․ այդ ծրագերն են՝ համատիրությունների բարեփոխում և սեփական տների կարգավիճակի հստակեցում»,- նշել է նա։

Դավիթ Խաժակյանը նաև բանավիճել է Մանե Թանդիլյանի հետ՝ նշելով․ «Մեսրոպ Առաքելյանը նոյեմբերի 9-ից հետո դարձավ Սոցապ նախարար։ Մի ապակողմնորոշեք մեզ, մարդիկ հիշում են։ Այսինքն, «Առաքելություն» կուսակցության մասով Դուք Ձեր ձեռքերը լվանում եք»։

Նա նաև դիմել է Նորի Նորիկյանին և ասել․ «Դուք ներկայանում եք կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու, հիմա եկել եք ՏԻՄ ընտրություններին եք մասնակցում, սկզբում ասում եք՝ խոսակցությունը պետք չէ իջեցնել քաղաքային մակարդակի, վերջում սկսում եք այդ մակարդակի հարցեր տալ։ Կողմնորոշվեք, թե որ մակարդակում եք»։

Դավիթ Խաժակյանը նաև կոչ է արել քվերակել հանուն աշխատող ավագանու։

  • Կիսվել: