կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Մայր Աթոռ

Կոչ ենք անում միջազգային բոլոր կառույցներին համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ է հանդես եկել՝ կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ:

«Խոր անհանգստությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանը «հակաահաբեկչական գործողության» իրականացման կեղծ պատճառաբանություններով ռազմական լայնածավալ գորժողություններ է սկսել Արցախի նկատմամբ, հրետակոծությունների ենթարկելով Արցախի խաղաղ բնակավայրերը, թիրախավորելով մայրաքաղաք Ստեփանակերտը:

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի հերթական թշնամական այս գործողությունը և կոչ անում միջազգային բոլոր կառույցներին զսպել Ադրբեջանի իշխանություններին և համարժեքորեն արձագանքել Ադրբեջանի ցեղասպան գործողություններին»,-ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: