ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոչ եմ անում գնալ և բոլոր հանրահավաքներին մասնակցել․ դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է. Փաշինյանը՝ ԱԳ նախկին նախարարների մասին

Կոչ եմ անում գնալ և բոլոր հանրահավաքներին մասնակցել․ դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է. Փաշինյանը՝ ԱԳ նախկին նախարարների մասին

Մենք նկատեցինք, որ մեր դեսպանատների ֆինանսավորմանը մասնակցում են մասնավոր անձինք. հասկանալի է, որ 90-ականներին, երբ կարգին բյուջե չի եղել, դեսպանատներ հիմնելու համար աջակցել են։ Ես խնդիր եմ դրել ու արգելել եմ ֆինանսավորումը. ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պատկերացնում եք, օրինակ, ասենք՝ ԱԺ այսօրվա նիստերի հովանավորն է այսինչ այսինչյանը։ Տարօրինակ հանգամանքներ են բացահայտվում, շատ տեղերում մեզ թվացել է, որ շատ ուժեղ համայնք ունենք, բայց պարզվել է, որ մեր դեսպանատունը մի շենքի միջանցք է։ Այդտեղ մենք նորմալ շենքեր ենք ձեռքբերում, որպեսզի երկիրը ներկայանալի լինի», - ասաց վարչապետը։

Անդրադառնալով քաղաքական նշանակումներին՝ Փաշինյանը հիշեցրեց՝ 2018 թվականին հայտարարել է, որ այն պետք է նվազագույնի հասցնել։

«Հիմա փոխվել է քաղաքականությունը, որովհետև այն, ինչ արեց արտաքին գործերի նախարարությունը նախարարների և փոխնախարարների մասնակցությամբ, չեմ հիշում որ թիվն էր..., հիմա նրանք զբաղված են գիտագործնական շատ կարևոր աշխատանքով։ Չի կարող երկրում լինել նախարարություն, որ կառավարության քաղաքականությունը չի կիսում։ Չեն կիսում, թող գնան հանրահավաքի մասնակցեն, ինչը և արել են։ Ցավոք, վերջին հանրահավաքներին ինչ-որ չեն մասնակցում, ինչը ինձ շատ մտահոգում է, ես կոչ եմ անում նրանց մասնակցել բոլոր հանրահավաքներին, նստացույցներին, ակցիաներին։ Դա իրենց դիվանագիտական պոտենցիալն իրացնելու ամենահարմար հարթակն է», - հայտարարեց Փաշինյանը։

  • Կիսվել: