Կոբախիձեն ընդգծել է Փաշինյանի առանձնահատուկ դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ Վրաստան-Հայաստան հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձր մակարդակի վրա: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Նա, մասնավորապես, նշել է. «Ես շատ ուրախ եմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Անձամբ վարչապետ Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է, և ես շնորհակալ եմ նրան դրա համար»,- հավելել է Իրակլի Կոբախիձեն։
Ըստ Վրաստանի վարչապետի՝ իր երկրի կառավարությունն անում է հնարավորը՝ տարածաշրջանում հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար։
«Այսօր մենք աննախադեպ կապեր ենք զարգացրել Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում»,-ասել է նա:



