երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կոալիցիայի մասին որոշման դեպքում «Մայր Հայաստան» դաշինքը հանդես կգա հայտարարությամբ. Սուքիասյան

Կոալիցիայի մասին որոշման դեպքում «Մայր Հայաստան» դաշինքը հանդես կգա հայտարարությամբ. Սուքիասյան

Հնարավոր կոալիցիայի մասին վերջնական որոշման դեպքում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հանդես կգա հայտարարությամբ, լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Մանուկ Սուքիասյանը՝ նշելով, որ շուտով ամեն բան պարզ կլինի:

Նշենք, որ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցությունը գլխավորող Հայկ Մարությանի և «Մայր Հայաստան» դաշինքը գլխավորող Անդրանիկ Թևանյանի հետ։

  • Կիսվել: