Կնպաստենք համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրող ոլորտներում. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին
ՀՀայաստնի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Պրաբովո Սուբիանտոյին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ինդոնեզիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք առկա համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում:



