շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կմասնակցի՞ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին. մանրամասնում է Արմեն Աշոտյան

Կմասնակցի՞ ՀՀԿ-ն առաջիկա ընտրություններին. մանրամասնում է Արմեն Աշոտյան

Շատ կարճ ժամանակ հետո պարզ կլինի՝ Հանրապետականը կմասնակցի՞ առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Մենք չենք կայացրել նման որոշում՝ ո՛չ մասնակցելու, ո՛չ էլ՝ չմասնակցելու վերաբերյալ, մենք նման հարց չենք քննարկել։ Չեմ կարծում, թե այսօր ամենալավ ժամանակն է քննարկելու ընտրություններին մասնակցելու հարցը։ Եթե մենք խոսում ենք մինչև ընտրությունները Նիկոլին հեռացնելու մասին ու զուգահեռ խոսում ենք ընտրությունների մասին, ստացվում է, որ մենք նիկոլիզմ ենք անում․ իրար բացառող երկու բանի մասին ենք խոսում»։

  • Կիսվել: