ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կլաարը հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկումները համարում է «շատ օգտակար»

Կլաարը հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկումները համարում է «շատ օգտակար»

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան էջում անդրադարձել է հունիսի 29-30-ը Վրաստանի Կաչրետի քաղաքում մի քանի տասնյակ հայ և ադրբեջանցի փորձագետների քննարկումներին:

՛՛Ավարտվեցին երկօրյա ինտենսիվ և շատ օգտակար քննարկումները հայ և ադրբեջանցի պրակտիկանտների հետ՛՛,-գրել է նա՝ նշելով, որ ավելի քան 40 հայ և ադրբեջանցի պրակտիկանտներ հանդիպել են կլոր սեղանի շուրջ, որը կազմակերպվել է Եվրամիության (ԵՄ), ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի աջակցությամբ: Կլաարի խոսքով՝ նրանք քննարկել են Հարավային Կովկասի խաղաղ ապագայի հնարավոր սցենարները:

Քննարկումները ներառել են սցենարներ տնտեսության և կապի, անվտանգության, կառավարման և մշակութային քաղաքականության ոլորտներում, գնահատվել են հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել ազգային կառավարությունների, քաղաքացիական հասարակությունների և արտաքին դերակատարների կողմից՝ բարձրացնելու հայերի և ադրբեջանցիների միջև երկարատև խաղաղության առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների կենսունակ լուծումների հեռանկարները:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հաստատել է կայուն խաղաղությանն ուղղված ԵՄ-ի շարունակական հանձնառությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ հայ և ադրբեջանցի 11 փորձագետներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել Վրաստանի Կաչրետի քաղաքում:

 

  • Կիսվել: