ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չինաստանը չի պատերազմելու Ռուսաստանի համար. ռուս փորձագետ

Չինաստանը չի պատերազմելու Ռուսաստանի համար. ռուս փորձագետ

Չինաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները չպետք է թերագնահատել կամ գերագնահատել։ Այս մասին «Իրավիճակը Հարավային Կովկասում և ռուս-հայկական համագործակցության հեռանկարները» թեմայով տեսակամուրջի ժամանակ հայտարարել է ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը՝ անդրադառնալով ուկրաինական ճգնաժամի լույսի ներքո ռուս-չինական հարաբերություններին։

«Չինաստանը պատերազմելո՞ւ է Ռուսաստանի համար, իհարկե ոչ, բայց մեզ դա պետք էլ չէ։ Չինաստանը պատերազմելու է միայն իր համար։ Դրանում է Չինաստանի ուժը եւ թուլությունը: Սակայն Չինաստանը հասկանում է, որ Ռուսաստանի պարտության դեպքում հերթը Պեկինինն է։ Չինաստանը դաշնակիցներ չունի, բացի Ռուսաստանից, և այդ առումով երկու երկրները մեկ կապօղակի մեջ են», - եզրափակեց փորձագետը ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: