Կիպրոսում ՀՀ դեսպանը հանդիպել է Անհետ կորածների հարցերով զբաղվող Կիպրոսի կոմիտեի ներկայացուցչին
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը հանդիպել է Անհետ կորածների հարցերով զբաղվող Կիպրոսի կոմիտեի հույն-կիպրական ներկայացուցիչ Լեոնիդաս Պանտելիդեսի հետ:
Այս մասին նշված է Կիպրոսում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպանության փոխանցմամբ՝ Լեոնիադաս Պանտելիդեսը ներկայացրել է կոմիտեի գործունեությունն ու իրականացված աշխատանքները:
Բացի այդ, նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավոր հեռանկարները՝ հետաքրքրություն ներկայացնող հարցերում: