երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կիպրոսից պատվիրակություն կժամանի Հայաստան

Կիպրոսից պատվիրակություն կժամանի Հայաստան

Հոկտեմբերի 1-4-ը Հայաստանի Հանրապետություն կժամանի Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորած պատվիրակությունը:

Պատվիրակությանը կդիմավորի ՔՊ խմբակցության ղեկավար,
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հայկ Կոնջորյանը:

Պատվիրակության ընդունելությունը կկազմակերպվի ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

  • Կիսվել: